Իրավական
14:24 03/04/2020

Ապօրին ծառահատման դեպք Գուգարքում

Ապրիլի 2-ին ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, ստուգել են Անտառամուտ գյուղի մի բնակչի տան բակը։ Հայտնաբերվել է փայտանյութ, որի վերաբերյալ տանտերը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել։

Նա հայտնել է, որ նույն օրը, ժամը 17:00-ի սահմաններում, Անտառամուտ գյուղի անտառում բենզասղոցով կտրել է 5 կանգուն ծառ և փայտանյութը տեղափոխել է իր տան բակ:

Բենզասղոցը վերցվել է:

Նախապատրաստվում են նյութեր:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ