Փետրվարի 24-ին, ժամը 22-ին, ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները, բնապահպանական ոլորտի իրավախախտումների հայտնաբերման և կանխարգելման նպատակով, Սպիտակ-Վանաձոր ճանապարհի 3-րդ կմ-ին ստուգել են «Ֆորդ Տրանզիտ Կոնեկտ» ավտոմեքենան։ 23-ամյա վարորդը մեքենայի բեռնաթափքում բեռնված փայտանյութի վերաբերյալ փաստաթուղթ չի ներկայացրել:
Նա, ավտոմեքենայով հանդերձ, բերման է ենթարկվել բաժին։ Վարորդը ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, փայտանյութը ձեռք է բերել Թեղուտի անտառից:
Փայտանյութով բեռնված ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Հանգամանքները պարզվում են:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: