Ապօրինի ծառահատում Ահնիձոր գյուղի հարակից անտառում

Հրապարակող՝

Հայկ Արթին

Հուլիսի 16-ին, ժամը 04.30-ին, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, ապօրինի ծառահատումների դեմ տարվող պայքարի շրջանակներում, Թումանյան-Ալավերդի ճանապարհի 1-ին կմ-ին ստուգման նպատակով կանգնեցրել են «ԳԱԶ 53-12» մակնիշի ավտոմեքենա: Վարորդը՝ Տաշիրի 32-ամյա բնակիչ, հայտնել է, որ ավտոմեքենան բեռնված է շուրջ 5.5 խմ փայտանյութով, որի ձեռք բերման համար չի ներկայացրել համապատասխան փաստաթուղթ և հայտարարել է, որ փայտանյութը պատկանում է իրեն, այն ձեռք է բերել հուլիսի 13-ից 15-ն ընկած ժամանակահատվածում Ահնիձոր գյուղին հարակից անտառից հաճարենու մեկ քամատապալ ծառ բենզասղոցով ապօրինի հատելու մանրացնելու եղանակով:

Փայտանյութով բեռնված ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Հանգամանքները պարզվում են:

Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Նախապատրաստվում են նյութեր:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Ամենաթարմ