fbpx
Աշխարհ

Թուրքիան սկսում է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության վավերացման գործընթացը

Թուրքիան սկսում է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության փաստաթղթերի վավերացման գործընթացը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆինլանդիայի ղեկավար Սաուլի Նիինիստեի հետ բանակցություններից հետո:

«Մենք որոշել ենք սկսել Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումի վավերացման գործընթացը խորհրդարանում։ Մենք Հելսինկիից տեսել ենք անկեղծ և վճռական քայլեր դաշինքին միանալու մեր առջև ստանձնած պարտավորությունների կատարման համար»,- ասել է Էրդողանը՝ հավելելով, որ ակնկալում է, որ վավերացումը կավարտվի մինչև այս տարվա մայիսին կայանալիք նախագահական ընտրությունների մեկնարկը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ