Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնել է, որ աշխատակիցների կողմից վերահսկողական գործառույթների իրականացման արդյունքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութի տեղափոխման 2 դեպք։
«Փետրվարի 8-ին՝ ժամը 9-ին, ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով ստուգման է ենթարկվել «ԶԻԼ» մակնիշի 2 ավտոմեքենա։ Մեքենաներում հայտնաբերված 8.5 խմ և 11 խմ փայտանյութի ձեռքբերման իսկությունը հավաստող համապատասխան փաստաթղթեր վարորդները չեն ներկայացրել։
- Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը նոր ղեկավար ունի
- Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ժամանակավորապես դադարեցրել է քաղաքացիների ընդունելությունը
Ապօրինի փայտանյութով բեռնված ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։
Շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման չափը կազմել է 702.000 ՀՀ դրամ։
Միջոցառումները շարունակվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։