Apple-ը դարձել է աշխարհի ամենաթանկ բրենդը-Azat TV
Աշխարհ
22:51 26/01/2021, 22:51

Apple-ը դարձել է աշխարհի ամենաթանկ բրենդը

Ամերիկյան Apple ընկերությունն ամենաթանկ բրենդների Brand Finance Global 500 վարկանիշում 5 տարի անց վերադարձել է առաջին տեղը:

Ընկերությունը շրջանցել է Amazon-ից և Google-ից՝ վերադարձնելով ամենաթանկ բրենդի տիտղոսը: Կազմակերպությունը բրենդի արժեքը գնահատել է 263,4 մլրդ դոլար:

Նշենք, որ Երկրորդ և երրորդ տեղերում են Amazon-ը (254,2 մլրդ դոլար) և Google-ը (191,2 մլրդ դոլար): Չորրորդ տեղում է Microsoft-ը՝ բրենդի՝ 140,4 մլրդ դոլար արժողությամբ: Հնգյակը եզրափակում է Samsung Group-ը՝ 102,6 մլրդ դոլարով:

Այս մասին տեղեկանում ենք Brand Finance-ի զեկույցիծ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ