Apple-ի հերթական ներկայացման ընթացքում հայտարարվել է նոր համակարգի՝ Apple կրեդիտային քարտի մասին, որը հրապարակվելու և գործածվելու է այս ամռանը։ Apple կրեդիտային քարտով ընկերությունը խոստանում է փոխել կրեդիտային քարտերի մասին բոլորի պատկերացումները՝քարտ ստանալու համար հեշտացված հայտեր, վճարների բացակայություն, ցածր տոկոսադրույքներ, ավելի լավ պարգևներ։
Apple կրեդիտային քարտ ստանալու համար անհրաժեշտ է լինելու iPhone-ի Apple Wallet հավելվածով դիմել և ստանալ թվային քարտը, որի միջոցով սպառողները կարողանալու են գնումներ կատարել, ստուգել հաշվեկշիռը, վճարումներ կատարելու մասին տեղեկություն ստանալ հենց հավելվածում։ Լինելու է նաև ֆիզիկական՝ տիտանիում քարտ, որն ի տարբերություն այլ կրեդիտ քարտերի, չի ունենալու նույնականացման համար, CVV, վավերականության ժամկետ և ստորագրություն։
Apple-ը հայտարարել է նաև, որ օգտագործելու է Apple Maps-ը և տեղեկատվության մեքենայացված մշակումը, որոնց միջոցով մակնշվելու են խանութներն ու դասակարգվեն, օրինակ՝ «կերակուր և խմիչք», «շոփինգ» և այլն։
Բացի խրախուսական ծրագրերից, կազմակերպությունը տալու է նաև Cash back՝ կատարված գնումների 2%-ի չափով, որը համակարգը փոխանցում է Apple Card-ի վրա։ Apple-ից գնումներ կատարելու պարագայում Cash back-ը կլինի 3%, իսկ ֆիզիկական քարտի միջոցով գնում կատարելիս կտրվի 1% Cash back:
Ընկերությունը համագործակցում է Goldman Sachs-ի հետ, որպեսզի տրամադրվեն վճարային քարտերը։ Հավելենք, որ խոսք են տվել՝ չեն լինելու ուշացման, տարեկան, սահմանաչափերն անցնելու և միջազգային վճարներ, առանց որևէ տույժերի ու տուգանքների։ Տարեկան տոկոսադրույքները լինելու են՝ 13.24-24.24%։ Կազմակերպությունը նաև նշել է, որ չվճարված կամ ուշացված տոկոսները հաշվեգրվելու են օգտատիրոջ հաշվին։
Ինչպես Apple-ի այլ պրոդուկտներ, այստեղ ևս մեծ ուշադրություն է դարձվում անձնական տվյալների գաղտնիությանը։ «Apple-ը չի իմանում, թե ինչ ես գնել, որտեղ ես գնել, և ինչքան ես վճարել դրա համար»,- ասել է Ջենիֆեր Բայլեյը՝ Apple Pay-ի փոխնախագահը։ Ծախսումների և գործընթացների ամբողջ տեղեկատվությունը պահպանվում է սարքերի վրա, այլ ոչ թե Apple-ի սերվերի վրա։ Կազմակերպությունը նաև խոսք է տվել, որ Goldman Sachs-ը ևս չի տրամադրի հավաքագրված անձնական տվյալները մարկետինգի համար կամ վաճառի դրանք երրորդ անձանց։
Աղբյուրը՝ THE VERGE
