fbpx
Հասարակություն

Որոշել ենք մնացած բացը լրացնել ապրիլ ամսին կազմակերպվելիք նոր շաբաթօրյակի հաշվին. Գնել Սանոսյան

Գեղարքունիքի մարզում մարտի 23-ին անցկացված համապետական շաբաթօրյակի ընթացքում թեև համայնքներում, միջպետական, հանրապետական ու մարզային նշանակության ճանապարհաեզրերին, պետական կամ մասնավոր հիմնարկների տարածքներում, անտառամերձ գոտիներում հիմնովին փակվել են նախատեսված 17 աղբատեղիները, սակայն վերջնական արդյունքները բավարար չեն գնահատվել Գեղարքունիքի մարզպետարանում:

Մարզպետ Գնել Սանոսյանն արտադրական խորհրդակցության ընթացքում հանձնարարել է եղած թերացումները վերացնելու համար ապրիլ ամսին կազմակերպել հերթական շաբաթօրյակը: «Կային համայնքներ, որոնք ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին շաբաթօրյակի ընթացքում, այդ նույնը կարող եմ ասել նաև մարզպետարանի աշխատակիցների առնչությամբ, սակայն առանձին դեպքերում նկատվեցին թերացումներ ինչպես համայնքների աշխատակազմերում, այնպես էլ պետական հիմնարկներում, ինչի պատճառով պատասխանատու որոշ պաշտոնյաների տրվելու է գրավոր նկատողություն: Ես հորդորում եմ բոլորիդ՝ անհրաժեշտ հետևություն անել այս ամենից և լրջորեն մոտենալ համապետական շաբաթօրյակին: Ինչ-որ տեղ աշխատանքներին խանգարեցին նաև եղանակային պայմանները, ուստի մենք որոշել ենք մնացած բացը լրացնել ապրիլ ամսին կազմակերպվելիք նոր շաբաթօրյակի հաշվին: Կոչ եմ անում՝ նախատեսվող հերթական միջոցառմանը ցուցաբերել ակտիվ մասնակցություն», – մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է Գնել Սանոսյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ