fbpx
ՏՏ

Apple-ը մտադիր է սեփական 5G անտենան գործածել նոր iPhone-ներում

Այս տարվա աշնանը ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը մտադիր է ներկայացնել 5G կապով գործող iPhone սմարթոնի նոր մոդելները՝ համալրված Qualcomm ընկերության արտադրության X55 մոդեմով:

Սակայն, ինչպես նշում է Verge-ը, Apple-ը պատրաստվում է զգալիորեն նվազեցնել Qualcomm-ից ունեցած կախվածությունը՝ փորձելով սեփական 5G անտենան ստեղծել:

Այնուհանդերձ՝ ընկերությունը դեռևս վերջնական որոշումը չի կայացրել այս տարում ներկայացվելիք սմարթֆոններում նոր անտենան կիրառելու հարցում:

Չի բացառվում նաև, որ սմարթֆոնի մոդելներից մեկը կունենա «խնձորային» բրենդի անտենան, իսկ մյուսը համալրված կլինի Qualcomm-ի արտադրանքով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ