fbpx
ՏՏ

Apple-ը կարող է ներկայացնել երկու նոր ծառայություն

Apple կորպորացիան, ինչպես սպասվում Է, մարտի 25-ին կներկայացնի հոսքային հեռուստատեսության եւ նորությունների վերաբերյալ ծանուցման նոր ծառայություններ: Այդ մասին մարտի 11-ին հայտնել Է The Verge ինտերնետ-պորտալը:

Ընկերությունը հայտարարել է, որ մարտի 25-ին մտադիր Է անցկացնել շնորհանդես, իսկ թե ինչ է մտադիր նա ցուցադրել, պաշտոնապես չի ճշտվում: Հայտարարության մեջ միայն ասվում Է, որ գալիս է «շոուի ժամանակը»: Միջոցառմանը հրավիրում են ԱՄՆ-ի մասնագիտացված առաջատար ԶԼՄ-ների լրագրողներին: The Verge-ի աղբյուրների տեղեկությունների համաձայն, ընկերությունը կներկայացնի հոսքային հեռուստատեսության ծառայություն: Այն, ինչպես սպասվում է, հասանելի կդառնա արդեն այս գարնանը: Բացի այդ՝ ինչպես նշում Է պորտալը, Apple-ը, ամենայն հավանականությամբ, կներկայացնի թարմացված նորությունների ծառայությունը: Այն մասնավորապես թույլ կտա դյուրացված համակարգով ձևակերպել միանգամից մի ամբողջ շարք ԶԼՄ-ների, այդ թվում՝ թերթերի ու հանդեսների բաժանորդագրություն:

Հրապարակման մեջ արձանագրվում Է, որ Apple-ը նաև կարող Է ներկայացնել iPad պլանշետային համակարգիչների նոր մոդելներ եւ AirPods ականջակալներ: Apple-ի հասույթի մոտավորապես երկու երրորդը վերջին տարիներին բաժին Է ընկնում iPhone սմարթֆոնների իրացմանը:

Ընկերության ներկայացուցիչներն ավելի վաղ քանիցս հայտարարել են այդ արտադրանքից կախվածությունը նվազեցնելու անհրաժեշտության մասին: Apple-ի ղեկավար Թիմ Քուկը, մասնավորապես, քանիցս նշել է, թե հույս ունի եկամուտներն ավելացնել տարբեր ծառայությունների հաշվին, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Աղբյուրը՝ armenpress.am

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ