Apple-ը ներողություն է խնդրում FaceTime-ում հայտնաբերված գաղտնալսող սարքի համար. Bloomberg

Ամենադիտվածներ

Apple ընկերության բաժնեմասերը աճեցին, երբ  շահույթը գերազանցեց պլանավորածից. Bloomberg

Apple ընկերությունը ներողություն է խնդրում FaceTime ծրագրի վիդեոչաթ ծառայության գաղտնալսող սարքի համար, որը հնարավորություն է տալիս իր օգտատերերին գաղտնալսել մարդկանց խոսակցությունը նույնիսկ այն դեպքում, երբ դեռ չեն պատասխանել զանգին, կամ մերժել են այն:

iPhone պատրաստողը նշեց, որ այդ թերությունն արդեն շտկվել է և հաջորդ շաբաթ iOS-ի օգտատերերը կկարողանան գործարկել թարմեցված տարբերակը:

«Մենք իսկապես ցավում ենք մեր բոլոր այն օգտատերերի համար, ովքեր տուժել են այս թերության պատճառով»։ Այս առիթով հայտարարել է Apple ընկերությունը, ինչպես տեղեկացնում են մի շարք լրատվամիջոցներ: «ԵՎ շնորհակալ ենք բոլորից համբերատար սպասելու համար, մինչև մենք կավարտենք այս գործընթացը»:

Կալիֆորնիայի Կուպերտինո քաղաքում գտնվող Apple ընկերությունը շտկել է խնդիրը, սակայն որպեսզի այն նորից անսխալ աշխատի, անհրաժեշտ է թարմացնել ծրագիրը նոր անսխալ ծրագրով, իսկ նոր տարբերակը, ինչպես հայտարարել էր Apple-ը այդ ժամանակ, պիտի հասանելի լիներ այս շաբաթ:

Այս խնդիրը Apple-ի հեղինակությունը վնասող հազվադեպ թերություններից էր, որը մեծ վտանգ էր ներկայացնում օգտատերերի գաղտնիության և անվտանգության համար: Նշենք որ, այս շաբաթ Apple ընկերությունը ժամանակավորապես հեռացրել էր Google-ից և Facebook-ից մի շարք կարևոր գործիքներ, այն բանից հետո, երբ որոշել էր, որ այս երկու ընկերությունները որոշ խախտումներ են թույլ տվել իրենց օգտատերերի համացանցային անցուդարձի մոնիթորինգի մեջ:

Քանի որ ներկայումս տեխնոլոգիական կազմակերպությունները ավելի ուշադիր են զննում օգտատերերի գաղտնիությանը սպառնող երևույթները, Նյու-Յորքի պաշտոնյանները, նկատելով Apple-ի այս թերությունը, զգուշացրել են, որ դեռ կփորձեն հետաքննության միջոցով պարզել, թե ինչու ընկերությունը չի կարողացել արագ տեղեկացնել իր օգտատերերին գաղտնալսող սարքի մասին և թե ինչու է դանդաղ արձագանքել այս փաստին:

Ֆրայդիին տված հարցազրույցի ընթացքում Apple-ը նշել է, որ այն բանից հետո, երբ իրենց ինժեներական թիմը գտել է բոլոր անհրաժեշտ մանրամասները սխալը ուղղելու համար, FaceTime ծրագիրը միանգամից դադարեցվել է, և սկսել են աշխատանքները այն ուղղելու համար:

FaceTime ծրագրի Group չաթը iOS 12-ի գլխավոր առանձնահատկություններից է, որն ավելացվել է նախորդ աշնանը և հասանելի է վերջին մոդելի iPhone-ների iPad-ների համար:

Աղբյուր՝ Bloomberg

Թարգամությունը՝ Azat.tv

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();