Apple ընկերությունը մտադիր է ստեղծել AirPods ականջակալներ, որոնք կնույնականացնեն օգտատիրոջը: Այս մասին հայտնել է Patently Apple-ը:
Ինժեներներն առաջարկում են մարդու ներքին ականջի կառուցվածքի մասին կենսաչափական տեղեկությունն օգտագործել որպես ինքնության հաստատման միջոց:
Նշվում է, եթե ականջակալներն այլ մարդ դնի, դրանք կինքնաարգելափակվեն, ինչպես նաև տեխնոլոգիան նախատեսում է գաջեթի տիրոջ ինքնորոշումը քայլվածքով և ձայնով: