Ըստ Marca պարբերականի հարցման արդյունքերի՝ Իսպանիայի բոլոր ժամանակների լավագույն մարզիկ է ճանաչվել հռչկավոր թենիսիստ, նախկին առաջին ռակետ Ռաֆայել Նադալը։
Նա եզրափակիչ փուլում պայքարել է բասկետբոլիստ Պաու Գազոլիի դեմ ու, ի վերջո, հավաքել է ձայների 82 տոկոսը։
Հավելենք, որ հարցմանը որպես թեկնածու մասնակցել են նաև մի շարք աշխարհահռչակ ֆուտբոլիստներ, օրինակ՝ Ռաուլը, Անդրես Ինյեստան, Իկեր Կասիլյասը և այլն։