fbpx
Իրավական

Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացվել

ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի պաշտպան Արամ Վարդևանյանը հայտնել է, որ Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացվել: Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի այսօր 17։30։

Պաշտպանը նշել է, որ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման:

«Արա Բաբլոյանի գործողությունները եղել են բացառապես իրավաչափ։ Հիմա դա կհաստատվի այս փուլում արդեն իսկ քրեական հետապնդումը դադարեցնելու մեր միջնորդությունը բավարարելու միջոցով, թե քննության, դա արդեն տեխնիկական հարց եմ դիտարկում»,- նշեց Արամ Վարդևանյանը։

«Օրինակ՝ Սահմանադրական դատարանը 2018 թ. մարտի 20-ին աշխատակարգային որոշմամբ փաստացի անդրադարձ կատարել էր օրենսդրական կարգավորումների արդյունքում Գագիկ Հարությունյանի կարգավիճակին՝ դիտարկելով նրան ոչ թե ՍԴ նախագահ, այլ ՍԴ անդամ այլևս։ Իսկ Հրայր Թովմասյանը մարտի 21-ին էր ընտրվել»,- ասաց նա։

Արամ Վարդևանյանը նաև նկատեց, որ 2018 թ-ի ՍԴ նախագահի ընտրությունների ժամանակ ԱԺ բոլոր խմբակցությունները մասնակցել են ընտրությանը․ «Որևէ մեկը գործընթացը անօրինակ չի դիտարկել, ինչպես օրինակ ականատես եղանք վերջերս տեղի ունեցած մեկ այլ աղմկահարույց իրադարձությանը ԱԺ-ում, խոսքը Սահմանադրական փոփոխությունների մասին է»։

Հիշեցնենք, որ Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:

Այս մասին տեղեկանում ենք Tert.am-ի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ