Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարարության տարվա հատուկ մրցանակը հանձնվել է ստամբուլահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերի թանգարանին։ Թուրքական NTV–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի մշակույթի նախարարության կողմից ամեն տարի հանձնվող հատուկ մրցանակը 2018–ի համար հանձնվել է «Դողուշ մեդիայի» աջակցութմաբ ստեղծված Արա Գյուլերի թանգարանին։
Հատուկ մրցանակը «Դողուշ մեդիայի» նախագահին հանձնել է անձամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նշենք, որ Արա Գյուլերը 2016–ին համաձայնության էր եկել «Դուղուշ մեդիայի» հետ իր լուսանկարների պահպանման և ցուցադրման իրավունքների հետ կապված։ Արդեն 2018–ի օգոստոսի 16–ին՝ Արա Գյուլերի ծննդյան օրը, բացվել էր թանգարանը։ Հիշեցնենք, որ Արա Գյուլերը մահացել է 2018–ի հոկտեմբերի 17–ին։