fbpx
Աշխարհ

Արաբական առնվազն 8 երկիր կողմ է Սիրիայի վերադարձին Արաբական պետությունների լիգա

Սիրիայի վերադարձն Արաբական պետությունների լիգա (ԱՊԼ) պաշտպանում են Լիբանանը, Ալժիրը, Իրաքը, Թունիսը, Եգիպտոսը, Սուդանը, ԱՄԷ-ն և Բահրեյնը, РИА Новости-ն հայտնել է Բրյուսելի դիվանագիտական մի աղբյուր:

Երկուշաբթի ԱՊԼ-ի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբդուլ Գեյթը հայտարարել է, որ կազմակերպությանը Սիրիայի լիիրավ անդամակցության վերականգնումը պահանջում է բոլոր անդամների համաձայնեցված դիրքորոշումը, «բայց դեռևս կան առարկություններ, մի քանիսը չեն հստակեցնում դիրքորոշումները»:

Նա ավելացրել է, որ կկարողանա այդ հարցը մեկնաբանել, երբ «ձեռք կբերվի համաձայնություն, բայց մենք դեռ չենք հասել այդ փուլին»:

Գեյթը մասնակցել է Եվրամիության և ԱՊԼ-ի անդամ երկրների արտգործնախարարների բրյուսելյան հանդիպմանը:

«ԱՊԼ-ի առնվազն ութ անդամներ՝ Լիբանանը, Ալժիրը, Իրաքը, Թունիսը, Եգիպտոսը, Սուդանը, ԱՄԷ-ն և Բահրեյնը, դրական են տրամադրված ԱՊԼ Սիրիայի վերադառնալու նկատմամբ»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Սիրիայի անդամակցությունը Արաբական պետությունների լիգային կասեցրել է 2011 թվականին՝ երկրում հակամարտության սրման կապակցությամբ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ