Արաբական երկրները չեզոք դիրք են գրավել ռուս-ուկրաինական կոնֆլիկտի հարցում։ Այս մասին երկուշաբթի երեկոյան եգիպտական OnTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գլխավոր քարտուղարի օգնական Հուսամ Զաքին։
«Արաբական երկրները բարեկամական հարաբերություններ ունեն և՛ Ուկրաինայի, և՛ Ռուսաստանի հետ, և ընկերների համար դժվար է տեսնել, թե ինչպես են նրանցից երկուսը կռվում միմյանց դեմ, և, հետևաբար, Արաբական լիգան չեզոքության դիրք է բռնել»:
Զաքին նշել է, որ ցանկանում են օգնել ավելին, քան մեղադրել կամ դատապարտել։
Նա արաբներին կոչ է արել օգնել միմյանց։