Կատարը համաձայն չէ հակաիրանական հայտարարություններին

Ամենադիտվածներ

Կատարը համաձայն չէ հակաիրանական հայտարարություններին

Կատարը համաձայն չէ հակաիրանական հայտարարություններին, որոնք ընդունել են Սաուդյան Արաբիայում անցկացված արաբական պետությունների առաջնորդների գագաթնաժողովի մասնակիցները: Այս մասին հայտարարել է Կատարի ԱԳ նախարար Մուհամմեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանին:

Ուրբաթ Մեքքայում տեղի էին ունեցել Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) և Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի (ՊԾԱՊՀԽ) առաջնորդների արտահերթ հանդիպումները, ըստ որոնց՝ դրանց մասնակիցները դատապարտել էին տարածաշրջանում Իրանի «ագրեսիվ գործողությունները» և նրա միջամտությունը արաբների ներքին գործերին:

«Կատարն առարկություններ ունի ԱՊԼ և ՊԾԱՊՀԽ գագաթնաժողովների արդյունքներով ընդունված հայտարարությունների կապակցությամբ, որովհետևդրանց որոշ կետեր հակասում են Դոհայի արտաքին քաղաքականությանը»,- Al Araby հեռուստաալիքին ասել է Կատարի ԱԳ նախարարը: Նա նշել է, որ հայտարարությունները կազմելիս ոչ ոք չի խորհրդակցել Կատարի հետ՝ կապված դրանցում հիշատակված ձևակերպումների հետ: Նա չի հստակեցրել, թե կոնկրետ որ կետերի մասին է խոսքը:

Մի շարք արաբական երկրներ, ներառյալ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Բահրեյնը, հետագայում Կատարին քննադատել են հակաիրանական դիրքորոշմանն անհամաձայնության պատճառով: Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի պետական նախարար Ադել ալ Ջուբեյրը կիրակի իր Twitter-յան էջում զարմանք է հայտնել, թե ինչու Կատարի ներկայացուցիչներն իրենց առարկությունները չեն հայտնել անմիջաբար գագաթնաժողովի ժամանակ:

Շաբաթ Մեքքայում անցկացվել էր նաև Իսլամական համագործակցության կազմակերպության 14-րդ գագաթնաժողովը: Ալ Ջուբեյրը հայտնել էր, որ դրա արդյունքներով ևս իսլամական պետությունները «դատապարտել են տարածաշրջանում Իրանի քաղաքականությունը և ապակայունացնող վարքագիծը»:

2017 թվականի հունիսի 5-ին Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը և Եգիպտոսը հայտարարել էին Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին՝ Դոհային մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու և իրենց ներքին գործերին միջամտելու մեջ: Դրան հետևել էին տնտեսական պատժամիջոցները և էմիրության տրանսպորտային շրջափակումը: Դրանից հետո Կատարն իր հերթին խորացրել էր Թեհրանի հետ հարաբերությունները: Դոհայում, մասնավորապես, անհամաձայնություն էին հայտնել Իրանի դեմ նավթային պատժամիջոցների խստացման ԱՄՆ որոշմանը:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();