fbpx
Սպորտ

Առաջ, վախենալով լսել քննադատություն, փողոց դուրս չէի գալիս. Իգուային

Գոնսալո Իգուայինը խոսել է նախկինում ունեցած իր ապրումների մասին.

«Ցավում եմ, որ նախկինում ամբողջ ընթացքում փակվում էի տանը: Մի քանի անգամ ես փողոց դուրս չեմ եկել՝ վախենալով , որ քննադատություն կլսեմ իմ խաղի վերաբերյալ: Ես չպետք է ինձ այդպես պահեի: Շատ մարդիկ կան, ովքեր ավելի սարսափելի բաներ են արել ու առանց ամաչելու տանից դուրս են եկել: Իսկ մենք՝ ֆուտբոլիստներս, որ որևէ մեկին չենք սպանել ու պատերազմներ չենք սկսել, պետք է ամաչենք տանից դուրս գալ միայն այն պատճառով, որ սպորտո՞վ ենք զբաղվում:

Հիմա ես ոչինչ չեմ ցանկանում լսել քննադատության մասին: Սոցիալական ցանցերում էջերի բացակայությունը հիանալի օգնում է ինձ այդ հարցում: Ես խաղացել եմ լավագույն առաջնություններում, մասնակցել եմ աշխարհի երեք առաջնության: Երբ ես 5 տարեկան էի, չէի կարող պատկերացնել, թե ինչերի կհասնեմ: Ինչո՞ւ պետք է ինձ անհանգստացնեն մյուսները»,- Իգուայինի խոսքերն է փոխանցում A Bola-ն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ