fbpx
Խորհրդարան

Առաջարկելու եմ, որ ապրիլի 21-ից որոշ ոլորտներում վերսկսվեն աշխատանքները․ Սերգեյ Բագրատյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Facebook-ի իր էջում գրել է․

«ԱԺ առաջիկա նիստում՝ ապրիլի 14-ին առաջարկելու եմ, որ ապրիլի 21-ից որոշակի ոլորտներում վերսկսվեն աշխատանքները։ Առաջարկում եմ՝ մինչև 18 տարեկանները՝ չափահասության հիմքով և 65-ից բարձրերը՝ թոշակի տարիքային հիմքով, առայժմ մնան տանը, մանկապարտեզներն ու ուսումնական հաստատությունները դեռևս չաշխատեն…

Գյուղատնտեսությունը, շինարարությունը, ծառայություններն սկսեն աշխատանքը՝ պահելով անվտանգության ռեժիմները, ինչը հնարավորություն կտա անցնցում հաղթահարել կորոնավիրուսի տնտեսական հետևանքները։

Սիրով կլսեմ այլ առաջարկներ…»։

https://www.facebook.com/sergey.bagratyan.7/posts/153583089502323

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ