Հասարակություն

Առաջիկա օրերի չվերթների ցանկը․ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ցուցակ է հրապարակել

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ այս տարվա հուլիսի 7-ին կիրականացվի Վորոնեժ-Երեւան չվերթը «Aircompany Armenia» ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երեւան 21:20):

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի քաղաքացիներ,

Տեղեկացնում ենք, որ ս. թ․ հուլիսի 7-ին կիրականացվի Վորոնեժ-Երևան չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երեւան 21:20):

Ս.թ. հուլիսի 7-ին կիրականացվի Երևան-Մոսկվա չվերթը Ural ավիաընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 16:45):

Ս.թ. հուլիսի 7-ին կիրականացվի Երևան-Կրասնոդար չվերթը Ural ավիաընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 16:25):

Ս.թ. հուլիսի 8-ին կիրականացվի Կիև-Երևան-Կիև չվերթը SKYUP ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 18:50, Երեւանից մեկնում ժամը 19:45):

Ս․ թ․ հուլիսի 8-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 21:40):

Ս.թ. հուլիսի 8-ին, 9-ին եւ 11-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35):

Ս․ թ․ հուլիսի 9-ին կիրականացվի Միներալնիե Վոդի-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից ( ժամանում դեպի Երևան 15:00):

Ս. թ. հուլիսի 10-ին կիրականացվի Դոնի Ռոստով-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից ( ժամանում դեպի Երեւան 14:00):

Ս. թ. հուլիսի 10-ին կիրականացվի Կրասնոդար-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից ( ժամանում դեպի Երևան 19:45):

Արտերկրից ժամանած ՀՀ քաղաքացիները եւ ՀՀ տարածք մուտք գործելու իրավունք ստացած օտարերկրյա քաղաքացիները ս.թ. հունիսի 23-ից պարտավորվում են ինքնուրույն կազմակերպել իրենց տեղափոխումը օդանավակայանից և ցամաքային սահմանային անցակետերից դեպի նախանշված ինքնամեկուսացման վայրեր»։

Հարգելի քաղաքացիներ,Տեղեկացնում ենք, որ ս. թ․ հուլիսի 7-ին կիրականացվի Վորոնեժ-Երևան չվերթը Aircompany Armenia…

Geplaatst door Քաղաքացիական ավիացիայի կոմիտե / Civil Aviation Committee op Maandag 6 juli 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ