fbpx
Առողջապահություն

Առաջին անգամ ՀՀ-ում կատարվել է երեխայի ոսկրածուծի փոխպատվաստում. նախարարն ամփոփումը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր հանդես է եկել իր գլխավորած գերատեսչության կատարած աշխատանքի ամփոփիչ ասուլիսով: Թորոսյանն ասել է, որ «Stent for life» ծրագրով 2019-ին կատարվել է 1308 վիրահատություն` նախորդ տարվա համեմատ 32%-ով ավելի:

Բնակչության բոլոր խմբերին պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով մատուցվող՝ սրտամկանի սուր ինֆարկտի անհետաձգելի վիրահատական ծառայություններում ընդգրկվելու են նաև սրտամկանի ինֆարկտի առանց ST սեգմենտի էլևացիայի դեպքերը:

Այս տարվա փետրվարի 1-ից մեկնարկել է նաև սուր իշեմիկ ինսուլտի բուժման ծրագիրը, որի արդյունքում, օգոստոսի 27-ի դրությամբ՝ 212 քաղաքացի պետպատվերի շրջանակում ստացել է անվճար բուժօգնություն, սակայն 30 մարդու կյանք փրկել հնարավոր չի եղել:

Արսեն Թորոսյանի ամփոփման մեջ նշվել է, որ 2019-ին ներդրվել է ուղղաթիռով սանիտարական ավիացիայի ծառայությունը: Արդեն կատարվել է 51 թռիչք` մարզերից Երևան տեղափոխելով 51 հիվանդի:

Առաջին անգամ ՀՀ-ում կատարվել է երեխայի ոսկրածուծի փոխպատվաստում: Ներդրվել է մեծահասակների ոսկրածուծի փոխպատվաստման պետպատվերի համակարգ: Հատկացվել է հավելյալ պետական ֆինանսավորում երիկամի 12 և ոսկրածուծի 11 փոխպատվաստման դեպքերի համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ