Առաջին անգամ լուսանկարված սև անցքը ստացել է Powehi անվանումը

Հրապարակող՝

Առաջին անգամ լուսանկարված սև անցքը ստացել է Powehi անվանումը

Ամենադիտվածներ

Պատմության մեջ առաջին անգամ լուսանկարված սև անցքը ստացել է Powehi անվանումը, որը թարգմանաբար նշանակում է «անսահման գոյության խտացված սև աղբյուր»: Այս մասին հաղորդել է CNN-ը:

Ըստ աղբյուրի՝ անվան ծագումնաբանությունը տանում է հավայան ֆոլկլոր – այն հանդիպում է Kumulipo-ի 18 դարի երգերում, որոնք պատմում են կյանքի ծագման մասին: Լեզվաբանական այս մոտեցումը պատկանում է հավայան Հիլո քաղաքի համալսարանի պրոֆեսոր Լարրի Կիմուրին: CNN-ը նշում է, որ անվան այսպիսի մոտեցումը բավականին արդարեցված է, հաշվի առնելով նաև այն, որ 8 ռադիոաստղադիկաներից 2-ը, որոնց միջոցով հնարավոր է եղել ստանալ սև անցքի լուսանկարը, տեղակայված են Հավայիում:

Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին գիտնականների մի խմբի պատմության մեջ առաջին անգամ հաջողվել է ստանալ գերմասսիվ սև անցքի լուսանկար։ Խոսքը Messier 87 գալակտիկայում գտնվող սև անցքի մասին է, որի հեռավորությունը երկրից կազմում է 53,5 միլիոն լուսային տարի:

 

 

Ամենաթարմ