Եգիպտոսը պատրաստվում է արբանյակներ ուղարկել Տիեզերք

Հրապարակող՝

v_2019_godu_egipetskiy_sputnik_rossiyskoy_razrabotki_poletit_14841198555965_image

Ամենադիտվածներ

Եգիպտոսը 2021 թվականի վերջին և 2022 թվականի ընթացքում, ընդհանուր 3 արբանյակ կարձակի Տիեզերք։

Այս մասին հայտարարել է Եգիպտոսի տիեզերական գործակալության նախագահ Մոհամմեդ էլ-Կուսին։

Նա նշել է, որ երկիրն առաջին արբանյակը կուղարկի 2021 թվականի դեկտեմբերին։ Վերջինս լինելու հետազոտական նպատակներով է ծառայելու։

Երկրորդ արբանյակը կուղարկվի 2022-ի մարտին՝ կլիմայի փոփոխությունների դիտարկման համար, իսկ երրորդ արբանյակը՝ նույն թվականի սեպտեմբերին։

Էլ-Կուսին հայտնել է, որ Եգիպտոսը միջազգային տիեզերական հարաբերությունները ամրապնդելու ու Տիեզերքը հետազոտելու հավակնոտ ծրագիր ունի։

Ամենաթարմ