fbpx
Քաղաքականություն

Հասունացել է մի դրություն, երբ բոլոր քաղաքական ուժերը արժե, որ հավաքվեն բաց համաժողովի․ Լևոն Բարսեղյան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի խորհրի նախագահ Լևոն Բարսեղյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Գուցե սխալվում եմ, բայց ինձ թվում է, որ հասունացել է մի դրություն, երբ բոլոր քաղաքական ուժերը, կուսակցություն, թե նախակուսակցություն արժե, որ հավաքվեն բաց համաժողովի, երկրի հիմնախնդիրները քննարկելու և լուծումները բացահայտելու համար: Ի նկատի չունեմ ունեզրկման ու ազատազրկման սպառնալիքի ուժով դեռ մինչև պատերազմն ու պարտությունը ոտի ելածներին ու պատերազմից հետո համախմբվածներին՝ 16-17 կամ չգիտեմ քանի ուժերին: Նրանք համախմբված են այս կամ այն չափով: Բայց իրենք էլ են քաղաքական ուժեր և թե կամենան իրենք էլ պիտի իրավունք ունենան մասնակցելու հնարավոր այդպիսի մի համաժողովի:

Մյուսները, որոնք թվով պակաս չեն, բայց ֆինանսատնտեսական միջոցներով անհամեմատ խեղճ են, հիմնականում նորաստեղծ են, չունեն ոչ «յուղոտ», ոչ «կարմիր» անցյալ, բազմաթիվ են նրանց շարքերում մարդիկ, որ ծեծկած ստանդարտներից դուրս են և անհամեմատ ազատ են մտածում, և ակնհայտորեն չեն սերտաճելու ռևանշիստներին: Համաժողովի միտքս նոր չէ, և չի ենթադրում միավորումներ կազմել կամ վերակազմավորվել, ընդամենը գլուխ գլխի տալու, հրապարակավ հանրությանը իրենց լուծումները առաջարկելու և քննարկելու միտք է:

Կան մարդիկ և կլինեն և իրավունք ունեն լինելու, որոնք Հայաստանի ապագան կամ առկա խնդիրների հաղթահարումը չեն տեսնում քաղաքական ուժերի, քաղաքական պայքարի, ժողովրդավարությամբ որակյալ իշխանություն ունենալու ճանապարհով, այլ միայն քաղաքացիական (ինձ առայժմ անհասկանալի է, թե ինչպես), ասում են, որ զզվել են քաղաքական ուժերից, չեն վստահում, բոլորը խաբեբա են, եթե չեն էլ՝ կլինեն և այլն: Այդ մոտեցումը ոչ մի տեղ չի տանում, կարծում եմ, վերջը իշխանության հավակնողները պիտի գաղափարներ ու լուծումներ առաջարկեն, իսկ նման բաներ մշակվում են քաղաքական հասունացում ունեցած խմբերում, էդ խմբերը առաջավոր և հաջողակ երկրներում վերջիվերջո կուսակցություններն ու դրանց դաշինքներն են: Ինչորէ»:

https://www.facebook.com/levon.barseghyan/posts/10224915698949121?__cft__%5B0%5D=AZV2aE-acG1p_UJIcz3JuJSN1WAjcES9-TnzDkjCofWdN8prIZY9oZJXG_qHH8fsNBuFRnLRBhWlIaYK3y-EhA6EAbGG0B4MPCDyGR65SOYa6xG_JAqdw4mJNbEdbGra4Vw&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ