1-ին զորամիավորումում մեկնարկել են ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի ամփոփիչ քննությունները։
Անցկացվել է շարային ստուգատես, ըստ մասնագիտական առարկաների՝ ստուգվել են զինծառայողների տեսական և գործնական գիտելիքները: Հրամանատարական կազմը բարձր է գնահատել զինծառայողների գիտելիքները, փաստել, որ ստորաբաժանումները պատրաստ են կատարել առաջադրվող խնդիրները:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։