ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է, որ ակտիվ է եղել ինչպես հյուսիսային, այնպես էլ կենտրոնսկան ու հարավակին ուղղությունները։ Մարտերը շարունակվում են:
«Կենտրոնական ուղղությամբ մարտական գործողություններ են ընթացել կոնկրետ բնակավայրերի ուղղությամբ, այդ մարտական գործողությունները, օջախային մարտերը, որոնք իրենցից ներկայացնում են, ըստ էության, տարբեր դիվերսիոն խմբերի ներթափանցումներ կոնկրետ բնակավայրեր և ճանապարհային հանգուցային կետեր, այս պահին էլ շարունակվում են»,- ասել է Հովհաննիսյանը:
Ըստ ՊՆ ներկայացուցչի՝ հարավում բոլոր առաջխաղացման փորձերը կասեցվել են, որոշ տեղերում հակառակորդը հետ է շպրտվել: Մարտական գործողություններում հետևակի կիրառությունը նվազագույն է, հրետանունը՝ առավելագույն: