Հայաստան
23:45 01/06/2020

Արամ Ա կաթողիկոսը շուտափույթ ապաքինում է մաղթել վարչապետին

Այսօր՝ հունիսի 1-ի, առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եռախոսազրույցում Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը շուտափույթ ապաքինում է մաղթել վարչապետին ու նրա ընտանիքին, նաեւ հետաքրքրվել Հայաստանում տիրող իրավիճակով, մասնավորապես համաճարակով պայմանավորված խնդիրներով

Վարչապետ Փաշինյանն, ըստ Անթիլիասի տարածած հաղորդագրության, պարզաբանումներ է ներկայացրել կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու ջանքերի մասին, նաեւ անդրադարձել Հայաստանի տնտեսական դրությանը: Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ու մասնավորապես Լիբանանի դիմագրաված դժվարություններով: Վեհափառ Հայրապետն ընդհանուր գծերով ներկայացրել է Կիլիկիո կաթողիկոսության թեմերի եւ Լիբանանի իշխանությունների ձեռնարկած քայլերը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ