Մայիսի 15-ին մամուլի ասուլիսի ընթացքում Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, նշեց, որ Արամի 23 հասցեում գտնվող «Հայաստանի Փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի շենքի պատի փլուզումից հետո ոչ մի աշխատանք չի կատարվել:
Մեսչյանը նշեց. «Պատի փլուզումից հետո իտալացի ռեստավրատորը նախագծեց, ապա էսքիզն ուղարկեց մեզ, մենք էլ ստորագրեցինք, ասացինք գնացեք, արեք: Այդ նախագիծը գնաց կառուցապատողի մոտ, որը պետք է սկսեր կառուցումը, բայց մինչև այժմ ոչինչ չի արվել»:
Մեսչյանը հավելեց, որ իրենք այլևս ոչ մի իրավասություն չունեն կառույցի հետ կապված: «Գնդակը մշակույթի նախարարության դաշտում է», – ասաց նա: