Եթե մինչև Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալը երկու կողմերը չհասցնեն պայմանագիր կնքել Brexit-ի պայմանների վերաբերյալ, ապա դա եվրոպական երկրների համար միայն այս տարի կավելացնի 16,5 միլիարդ դոլարի ծախս։ Այս մասին եզրակացության է եկել բելգիական Bruegel հետազոտական կենտրոնը։
Բանն այն է, որ եվրոպական երկրները ստիպված են լինելու առանց Բրիտանիայի մասնակցության լրացնել ԵՄ ընդհանուր բյուջեն, որն արդեն 16,5 միլիարդ դոլարի բաց կունենա։ Դրա զգալի մասը՝ մոտ 4,2 միլիարդ դոլարը, ըստ այդ ուսումնասիրության, ստիպած կլինի վճարել Գերմանիան՝ որպես ԵՄ ամենախոշոր տնտեսություն։ Ընդ որում՝ Բրիտանիայի դուրս գալու դեպքում Գերմանիայի լրացուցիչ մաքսային մուտքերը՝ եկամուտները, կկազմեն ընդամենը 200 միլիոն դոլար։
Սակայն Բրիտանիայի հետ համաձայնության հասնելը հեշտ գործ չէ, քանի որ Լոնդոնում իշխանությունները զգալի հակազդեցություն ունեն ընդդիմության կողմից․ ընդդիմադիր կուսակցությունները չեն ընդունում այն պայմանները, որոնցով Բրիտանիան պետք է դուրս գա ԵՄ կազմից։ Ներքաղաքական այս ճնշումը կարող է տանել նրան, որ համաձայնությունն ի վերջո չկայանա։
Հաղորդում է shantnews.am-ը։


