Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ ամբիոնից անդրադարձավ Արցախյան 44-օրյա պատերազմը կանգնեցնելու հնարավորության հարցին։
Փաշինյանի խոսքով՝ առանց Շուշիի հնարավոր չէր պատերազմը կանգնեցնել կամ կանխել։ «Հնարավոր չէր ուղղակի», – նշեց վարչապետը։
ՀՀ ղեկավարը, խոսելով ԼՂ հարցի վերաբերյալ երեկ արտահայտած իր մտքերից, նշեց, որ եթե «այլ ճանապարհով, ապա Ղարաբաղը հանձնելու ենք»։ Նա որպես օրինակ բերեց Փառուխի դեպքերը ու նշեց, որ դա լինելու է կտոր-կտոր։