fbpx
Էկո

Մասիսի բնակիչը առանց ջրօգտագործման թույլտվության զբաղվել է ձկնորսությամբ

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը գրառում է կատարել Facebook-ում: Տեսչական մարմնից հայտնում են, որ քաղաքացին զբաղվում է ձկնորսությամբ առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության։

«ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի աշխատակիցները ս․թ․ հունիսի 4-ին հայտնաբերել են, որ ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքի բնակիչ՝ Թևան Թադևոսյանը զբաղվում է ձկնաբուծությամբ առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության։

Թադևոսյանը ջրառն իրականացրել է նույն մարզի Հովտաշատ համայնքի վարչական տարածքում գտնվող ցամաքուրդից՝ խախտելով ՀՀ ջրային օրենսգրքի 21-րդ հոդվածի պահանջները:

Հարուցվել է վարչական վարույթ»,-ասվում է գրառման մեջ:

https://www.facebook.com/ecoinspect.am/photos/a.1949634865287780/2621342161450377/?type=3&theater

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ