fbpx
Երևան

Առանձնապես ծախս չի լինի, եթե փոխելուց «սուրբ» բառն էլ ավելանա. Անի Խաչատրյան

Մայիսի 22-ին Երևանի ավագանու նիստի ժամանակ «Լույս» դաշինքի անդամ Թեհմինա Վարդանյանն առաջարկեց Կենտրոն վարչական շրջանի Մովսես Խորենացու անունը կրող փողոցն անվանափոխել Սուրբ Մովսես Խորենացու: Առաջարկը, սակայն, միանշանակ չընդունվեց:

«Իմ քայլը» խմբակցությունից էռնեստ Ավանեսովը հարց ուղղեց՝ արդյո՞ք հաշվարկվել են ֆինանսական միջոցները, որոնք կպահանջվեն փողոցների ցուցանակների և անձնագրերում հասցեների փոփոխության համար: Հարցից դժգոհեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Անի Խաչատրյանը:

«Երևանի քաղաքապետը տարին մեկ փոխում է քաղաքի ցուցանակները, և դա առանձնապես ծախս չի, եթե փոխելուց այդ բառն էլ ավելանա: Բա ինչի՞ չէիք խոսում, որ Եվրոպայի հրապարակն էինք անվանափոխում, բա էդ ժամանակ հոգեբանական և տնտեսական խնդիրներ չկայի՞ն: Թե՞ որ «Լուսավոր Հայստանն է» բերել նախագիծը, պարտադիր է` էսպես…..»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ