Ռազմական գործողությունները տեղափոխվել են ավելի հարավ՝ մոտենալով Արաքս գետի հունին․ Արծրուն Հովհաննիսյան

Ամենադիտվածներ

Պետք է շատ հաճախ քաշվել, հարմար դիրք գրավել, հարմար ծուղակ ստեղծել․ Արծրուն Հովհաննիսյան

Վաղ առավոտից բոլոր ուղղություններով մարտերը շարունակվում էին: Այս մասին հոկտեմբերի 21-ի երեկոյան կայացած ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ այսօր, ի տարբերություն նախորդ օրերի, մարտերը շարունակվել են նաև կենտրոնական ուղղությամբ:

Հյուսիսում հակառակորդը հարձակման մի քանի փորձ է կատարել, բոլոր գրոհները ճնշվել են, թշնամին հետ է մղվել՝ կրելով մեծ կորուստներ: Այս ուղղությամբ հակառակորդը կիրառել է տակտիկական ավիացիա, բայց առանց հաջողության:

Կենտրոնական ուղղությամբ հակառակորդը դիվերսիա է կիրառել: Թշնամի դիվերսանտները փորձել են թափանցել հայկական դիրքեր: Հայկական հրետանու պատասխան գործողություններից հետո դիվերսանտները դիմել են փախուստի: Այս ուղղությամբ հակառակորդը գործել է գրեթե առանց զրահամեքենաների աջակցության:

Հարավում մարտերը շարունակվել են: Ռազմական գործողությունները տեղափոխվել են ավելի հարավ՝ մոտենալով Արաքս գետի հունին: Թշնամին չի կարողացել հաջողության հասնել՝ մեծ կորուստներ կրելով: Այս ուղղությամբ թշնամին օգտագործում է մեծ թվով հետևակ, դիվերսանտների՝ օդային փոքր աջակցությամբ: Հովհաննիսյանը հիշեցրեց, որ առավոտյան Հայաստանի հակաօդային պաշտպանությունը խոցել է ադրբեջանական ինքնաթիռ, ինչի մասին հաղորդվել է:

Պաշտպանության նախարարության ներկայացուցչի խոսքով՝ մարտերը կատաղի են, բայց ուժգնությունն ավելի քիչ է, քան անցյալ օրերի առավել կատաղի մարտերինը:

Հեղինակ:Լեռ Կամսար
|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();