fbpx
Սպորտ

Սուպերգավաթ․ Արարատ-Արմենիան լարված պայքարում հաղթեց Ալաշկերտին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Սեպտեմբերի 24-ին` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում անցկացվեց Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2018/2019 մրցաշրջանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» մրցում էր Հայաստանի գործող գավաթակիր «Ալաշկերտի» հետ: Հետաքրքիր և լարված հանդիպման հիմնական ժամանակը ավարտվեց 2:2 հաշվով:

Լրացուցիչ ժամանակում Մաիլսոն Լիմայի գոլի շնորհիվ «Արարատ-Արմենիան» հաղթեց 3:2 հաշվով և իր պատմության մեջ առաջին անգամ դարձավ Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հաղթող:

«Արարատ-Արմենիա» – «Ալաշկերտ» 3:2 (1:1, 2:2, 3:2)

Երևան, «Հանրապետական» մարզադաշտ

Մրցավար` Գևորգ Եղոյան

Գոլերը` Արմեն Նահապետյան (27′), Արթուր Դանիելյան (90+3′), Մաիլսոն Լիմա (111′) («Արարատ-Արմենիա»), Գուստավո Մարմենտինի (24′), Միհրան Մանասյան (65′) («Ալաշկերտ»):

 

Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ