fbpx
Սպորտ

«Տոտենհեմը» պարտություն կրեց 4-րդ դիվիզիոնը ներկայացնող ակումբից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունում «Տոտենհեմ»-ը հյուրընկալվել էր «Կոլչեսթեր Յունայթեդ»-ին:

Մաուրիսիո Պոչետինոն ռոտացիայի էր ենթարկել թիմը՝ դաշտ դուրս բերելով հիմնականում երկրորդ կազմի ֆուտբոլիստներ: Սակայն լոնդոնյան ակումբն այդպես էլ չի կարողացել բացել խաղի հաշիվը: Դրությունը չի փրկվել նույնիսկ այն դեպքում, երբ խաղադաշտ են մտել Սոնը, Էրիքսենն ու Լամելան:

Խաղը տեղափոխվել է 11 մետրանոց հարվածաշար, որտեղ 4-րդ դիվիզիոնը ներկայացնող ակումբը սենսացիայի հեղինակ դարձավ՝ հաղթելով 4:3 հաշվով:

«Կոլչեսթեր Յունայթեդ-ը ներկայացնում է Անգլիայի 2-րդ լիգան, որը ուժով 4-րդն է Պրեմիեր լիգայից, Չեմպիոնշիփից ու Առաջին լիգայից հետո:

https://www.youtube.com/watch?v=e5pDO1XLLR4

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ