fbpx
Տնտեսություն

Արարատ Միրզոյանի հայտարարությունը

ՀՀ կառավարության Տելեգրամի պաշտոնական ալիքը գրում է.

Առանց լայն հանրային քննարկման, առանց հանրային համաձայնության որևէ հարկային բեռի ավելացում չի լինելու: Պետք է հաշվի առնել, որ զանազան գաղափարներ կարող են քննարկվել, ընդ որում՝ քննարկումները հաճախ կարող են մանիպուլյատիվ տեսք ստանալ, կարող են աղավաղվել և մեկնաբանվել ոչ այնպես, ինչպես կա: Սակայն կարող են մեկնաբանվել այնպես, ինչպես կա և արժանանալ կամ չարժանանալ մարդկանց հավանությանը: Միայն հանրային լայն համաձայնության դեպքում կարող են այդպիսի նախաձեռնությունները կյանքի կոչվել:

Խոպանչիներին հարկելու նախաձեռնության օրինակով. կա միտք ներդնել եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ, որտեղ պետք է բոլոր քաղաքացիները հայտարարագրեն իրենց եկամուտները, ինչպես անում են հանրային ծառայողները, համապատասխան պաշտոններ զբաղեցնող մարդիկ: Եթե նույնիսկ այն կյանքի կոչվի, պետք է բացառվի որևէ եկամտի կրկնակի հարկումը: Նորից եմ ուզում ընդգծել, սա գաղափար է, ոը պետք է քննարկվի:

Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ