fbpx
Խորհրդարան

Արարատ Միրզոյանը առաջարկում է անկախ մարմիններում նշանակումներ կատարելու ժամանակ ԱԺ լիազորությունները ընդլայնել

Հունիսի 25-ին ԱԺ նիստի ընթացքում խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը ներկայացրեց ինքն իրեն պատգամավորի կարգավիճակում՝ իր նախագիծը ԱԺ ամբիոնից ներկայացնելու համար:

ԱԺ նախագահի նախագիծը անկախ մարմիններում նշանակումներ կատարելու ժամանակ ԱԺ լիազորությունները ընդլայնելու մասին էր։ Խոսքը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում (ՏՄՊՊՀ) և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում (ՀԾԿՀ) նշանակումների մասին է։ Պատգամավորի խոսքով՝ այդ հանձնաժողովներում անդամների հերթական առաջադրումները պետք է կատարվեն այս հերթականությամբ․

Կառավարությունը (վարչապետի փոխարեն),
Ազգային ժողովի կառավարող խմբակցությունները,
Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները։

Ինչ վերաբերում է Կոռուպցիայի կանխարգելման մարմնին, այստեղ որոշակի տարբերություն կա․ դրա կազմավորմանը մասնակցելու է նաև դատական իշխանությունը։

ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, որ այս փոփոխության «կնքահայրն է» և որի նույնատիպ նախագիծը մերժվել է, առաջարկեց այս հանձնաժողովների նախագահներին ընտրելու լիազորությունը տալ կառավարությանը, իսկ անդամներին ընտրել իշխանական և ընդդիմադիր խմբակցությունների բաժանումով։ Պատգամավորն ասաց, որ միևնույն է՝ իշխանական խմբակցությունն ու կառավարությունը միևնույն քաղաքական ուժն են ներկայացնում։

Միրզոյանն ասաց, որ մանավանդ այս վերջին ամիսներին ԱԺ իշխանական խմբակցությունը ցույց է տվել, որ միշտ չէ, որ նույն դիրքորոշումն ունի կառավարության հետ, և Կառավարության և վարչապետի բոլոր թեկնածուները չեն, որ ստանում են իրենց խմբակցության հավանությունը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ