Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակը` Վահրամ Պողոսյանը, հայտնում է, որ նախագահը կորոնավիրուսի արագ թեստ է հանձնել, որի պատասխանը բացասական է եղել:
Խոսնակը հայտնել է, որ այժմ սպասում են PCR թեստի պատասխանին և եթե պատասխանը դրական լինի, ապա նախագահը կինքնամեկուսանա:
Հայտնենք, որ օրեր առաջ տեղի ունեցավ Արցախի նախագահի երդմնակալության արարողությունը, իսկ մայիսի 28-ին Արայիկ Հարությունյանը Երևանում հանդիպեց վարչապետին:
Հիշեցնենք, որ այսօր` հունիսի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ իր ընտանիքը վարակվել է կորոնավիրուսով:
Այս մասին տեղեկանում ենք NEWS.am-ից: