Ադրբեջանի գլխավոր դատախազը կիրակի օրը`հոկտեմբերի 1-ին, Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավար Արայիկ Հարությունյանին կալանավորելու հրաման է տվել:
Այս մասին գրում է Euronews.com-ը:
«Գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի ձերբակալության օրդերն արտացոլում է Ադրբեջանի մտադրությունը՝ արագ և ուժով տիրել տարածաշրջանին երեք տասնամյակ տևած հակամարտությունից հետո»,- ասվում է հրապարակման մեջ։
Աղբյուրը նաև հիշեցնում է սեպտեմբերի 27-ին ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալության, ինչպես նաև ԼՂ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին և Ջալալ Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու մասին: