Արցախի նորընտիր Նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի գրառման միջոցով տեղեկացրել է, որ Շուշի քաղաքի մշակույթի պալատում կայացել է «Ազատ հայրենիք – ՔՄԴ» կուսակցությունների դաշինքում ընդգրկված քաղաքական ուժերի մասնակցությամբ հրավիրված արտահերթ նիստը։
Նա նշել է, որ դրա ժամանակ կայացած փակ գաղտնի քվեարկության արդյունքում Ազգային ժողովի նախագահի պաշտոնի համար «Ազատ հայրենիք – ՔՄԴ»-ի քաղաքական թիմի կողմից առաջադրվելիք թեկնածուներից առավելագույն ձայներ է ստացել Արթուր Թովմասյանը:
«Նիստում որոշում է կայացվել նաև ձևավորվելիք խորհրդարանում մեր քաղաքական դաշինքի խմբակցության ղեկավար ընտրել Արթուր Հարությունյանին, քարտուղար՝ Էլեոնորա Ավանեսյանին:
Ի դեպ, տեղեկացնեմ նաև, որ «Ազատ հայրենիք – ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի նախընտրական ցուցակից Կարեն Դանիելյանը կնշանակվի Նախագահի աշխատակազմի ղեկավար, Լուսինե Ղարախանյանը՝ կրթության, գիտության և սպորտի հարցերով նախարար, իսկ Արամ Սարգսյանը՝ քաղաքաշինության նախարար:
Մնացած նշանակումների մասին՝ հերթով՝ առաջիկայում», – գրել է Հարությունյանը:
https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/528123307885047?__xts__%5B0%5D=68.ARCpcihYxZOGN8xHlvSxb18__PNvt13HOhsMl9Bhm72XG8YWQn1QvE7brXNmIoP3B9yF6XSoBIFW-tmoLKnNjvIp_a-zVw3ELT7YtsnzZpIliGG7SFim6WD1UbtoBFEODNLrtDrCvUOSI19uwZ7Jbig6PnjsNh8XcnIDuyl4W1sAI4xoBgfTFgVS8OCFYO3pCttyppx9NcD87tueIsKjWd_NF-TOwQw8RKs28MUKCyAx2-VRtpRCyLbYZWKJMnbiv-8zQSnX_Sm7z7gz9l9VKaHGRst6cB9jg4bBacfDGWAciZltFDCWynAloI6yAAtQ4ubvdctAPFnU_EL6h_p0vbo&__tn__=-R