«Ազատ Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Քիչ առաջ քվեարկությանը մասնակցեց Արցախի ամենատարեց ընտրողը՝ 111 տարեկան Արևհատ տատին: Նա բնակվում է Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում:
Հարազատների փոխանցմամբ՝ ինչքան փորձել են համոզել, որ, համավարակի վտանգով պայմանավորված, ընտրատեղամաս չգնա, տատին ոչ միայն չի ենթարկվել, այլև ասել է. «Հանգիստ եղեք, ես մյուս քվեարկությանն էլ եմ մասնակցելու»:
https://www.facebook.com/poghosyan.vahram/videos/3549864261697402/