fbpx
Սպորտ

Արցախի ԿԳՍ նախարարը հանդիպել է հայ կրթական հիմնարկության ղեկավար կազմի հետ

ԱՄՆ արևմտյան ափ Արցախի պատվիրակության կատարած աշխատանքային այցի շրջանակներում դեկտեմբերի 1-ին տեղի է ունեցել ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանի հանդիպումը հայ կրթական հիմնարկության ղեկավար կազմի հետ։

Հիմնարկությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում Հայաստանում և Արցախում։ Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել կապերը և ակտիվացնել համագործակցությունն՝ ի նպաստ Արցախի կրթական համակարգի բազմակողմանի զարգացման։ Սա վերջին հանդիպումն էր, պատվիրակության աշխատանքային այցն ավարտվեց։

Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԿԳՍՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ