fbpx
Իրավական

Արցախի ոստիկանների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Երևանում

Հոկտեմբերի 13-ին, ժամը 14.15-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի, Երևան քաղաքի ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 11-րդ վաշտի և Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում Երևան քաղաքի Ագաթանգեղոսի փողոցից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին բերման է ենթարկվել 27-ամյա Նիկոլայ Ս.-ն:

Վերջինս սեպտեմբերի 28-ից հետախուզվում էր Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից՝ ԱՀ քրեական օրենսգրքի 184 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի, 3-րդ կետի մեղադրանքով:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ