Արցախի Հանրապետությունում օգոստոսի 19-ին կատարվել է 48 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք։
Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ կորոնավիրուսով այս պահին ստացիոնար բուժում է ստանում 33 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Ըստ աղբյուրի՝ Հանրապետությունում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 11040 քաղաքացու հետազոտություն, որից 1015-ի մոտ թեստի պատասխանը եղել է դրական։


