Ընդհանուր հավաք-ժողով՝ Եռաբլուրում․ ՊՆ

Ամենադիտվածներ

art-image-2245

ՀՀ Պաշտպանության նախարարության «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ավարտվել է 2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված և պանթեոնում հողարկավորվածների շիրմաքարերի ձևի ընտրության քվեարկությունը, որին մասնակցել են զոհվածների և զինվորական պանթեոնում հուղարկավորվածների հարազատները։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։

«Արդյունքների ամփոփման և վերջնական հայտարարի գալու համար քվեարկության մասնակիցներին խնդրում ենք օգոստոսի 21-ին, ժամը 18։00-ին ներկայանալ «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ մասնակցելու ընդհանուր հավաք-ժողովին», – ասվում է պաշտոնական հաղորդագրությունում։

Հեղինակ:Լեռ Կամսար
|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ