Արցախի Հանրապետությունում օգոստոսի 27-ին կատարվել է 61 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք։
Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ այս պահին ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 21 պացիենտ: 5 հիվանդի առողջական վիճակը գնահատվում է ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Ըստ աղբյուրի՝ Հանրապետությունում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 11470 քաղաքացու հետազոտություն, որից 1046-ի մոտ թեստի պատասխանը դրական է եղել։