Արցախի Հանրապետությունում օգոստոսի 16-ին կատարվել է 66 թեստավորում, որի արդյունքում արձանագրվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք։
Այս մասին տեղեկանում ենք Արցախի առողջապահության նախարարության Facebook-ի պաշտոնական էջից։
Նշվում է, որ քովիդով այս պահին ստացիոնար բուժում է ստանում 31 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Ըստ աղբյուրի՝ Հանրապետությունում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10 882 քաղաքացու հետազոտություն, որից 1002-ի մոտ թեստի պատասխանը դրական է եղել։