Երջանիկ եմ, որ հավաքական հրավիրվածների թվում եմ․ Զախարյան

Ամենադիտվածներ

ՌՊԼ․ Զախարյանի գոլը ճանաչվել է լավագույնը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հայազգի Արսեն Զախարյանը կրկին հրավիրվել է Ռուսաստանի ազգային հավաքական՝ պատրաստվելու Աշխարհի առաջնության որակավորման փուլի սպասվող առաջիկա խաղերին։

Զախարյանը երջանկությամբ է ընդունել այս լուրը։ Նա ասել է, որ աշխատելու է ու ապացուցելու է, որ մարզչական շտաբն իրեն իզուր չէ, որ վստահում է։

Ֆուտբոլիստն ասել է նաև, որ հավաքական հրավիրվելու մասին իմացել է ակումբի նամակներից։

Զախարյանի խոսքերը հաղորդում է «Դինամո» Մոսկվայի պաշտանական կայքը։ Նշենք, որ հայ ֆուտբոլիստը հենց այս ակումբում է հանդես գալիս։

Հեղինակ:Մաշա Սաշա
|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ