fbpx
Արցախ

Արցախում հայտնաբերվել է ևս 8 աճյուն

Արցախի ԱԻՊԾ-ի Facebook-ի էջում գրված է․

«ԱԻ պետական ծառայության փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խմբերը 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր թշնամու վերահսկողության տակ անցած բնակավայրերում և դիրքային գոտիներում շարունակում են իրականանել փրկարար-որոնողական աշխատանքներ:

Հունվարի 18-ին աշխատանքներն իրականացվել են Հադրութ, Մեխակավան (Ջաբրաիլ) և Որոտան (Կուբաթլու) ուղղություններում: Հայտնաբերվել է ևս 8 աճյուն, որից մեկը քաղաքացիական:

Վերջինիս ինքնությունը պարզ է: Նա 1976 թվականին ծնված Հադրութ քաղաքի բնակիչ Արսեն Ղահրամանյանն է: Նրա աճյունը հայտնաբերվել է Հադրութի շրջանի Այգեստան գյուղի տարանծքից:
Եվս 5 մարմին հայտնաբերվել է Մեխակավանից, մեկը՝ Այգեստանից, մեկ աճյուն՝ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի նախկին վարչական տարածքից:

Ընդհանուր առմամբ, Արցախի փրկարարները որոնողական անշխատանքների արդյունքում 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունվարի 18-ը հայտնաբերել են 1246 ռազմագործողություններին մասնակցած զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյուններ:

Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև զինծառայողների հարազատներ, տարածքին ծանոթ ուղեկցող-կամավորներ:

Աշխատանքներն այս պահին ընթանում են Վարանդայի (Ֆիզուլի), Ջրականի (Ջաբրաիլ), Հադրութի, Կովսականի (Զանգելան) շրջաններում և Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի նախկին վարչական տարածքում»:

https://www.facebook.com/RescueServiceOfTheNKR/posts/4041077872593324?__cft__%5B0%5D=AZUzuOSh5qEWlfGxzgfnG5TU_lomPCBTMzpJSE-5WmrzW-bbMTt9Ab6HFu0Ke2awf1ILRE15ptH5ZceA4a2NvzTgTfMpqKDTQfsSv5kRSF1KeWJUvHesyohx2p0Lul4BQmx0jlKynL76T5rDUXIaIK78&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ